ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ռուբեն Վարդանյան. Հայոց ցեղասպանությունը եղել է

Ռուբեն Վարդանյան. Հայոց ցեղասպանությունը եղել է
25.04.2016 | 13:45

Ինձ համար կարևոր չէ՝ ինչ կասի Օբաման կամ մեկ ուրիշը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որովհետև եղել է, մենք ապրել ենք` «Ավրորա» մրցանակաբաշխությունից հետո լրագրողների հետ զրույցում, ի պատասխան արտասահմանյան ԶԼՄ-ներից մեկի հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի «ցեղասպանություն» բառը ևս մեկ անգամ չարտաբերելուն, պատասխանեց IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ «Չեմ ուզում քննադատել Օբամային, անկեղծ ասած՝ ինձ համար կարևոր չէ, թե ինչ կասի կամ չի ասի Օբաման իմ ազգի մասին կամ մեկ ուրիշը... Դա երկու պետության խնդիր է։ Մենք որպես ազգ, որպես ահավոր իրադարձության հետևանքով տուժող ազգ, ասում ենք, որ կենդանի ենք, ուժեղ ենք, չենք մոռանա՝ ինչ տեղի է ունեցել։ Մեզ համար Ցեղասպանությունը եղել է, իմ ընտանիքը սպանվել է, ինձ համար կարևոր չէ՝ ով ինչ է ասում»,- նշեց Ռուբեն Վարդանյանը։

Նրա կարծիքով՝ Հայոց ցեղասպանությունն ընդունելը ոչ թե հայերի, այլ թուրքերի համար է։ «Սա խնդիր է թուրք ազգի համար։ Եթե Թուրքիան շարունակում է հերքել Ցեղասպանության եղելությունը, իրենց համար մեծանում է։ Պատմությունը հերքելն իրենց չի թողնում առաջ գնալ, նրանք թաղված են մնում պատմության մեջ»,- ընդգծեց Վարդանյանը։

Միջազգային հանրությունն էլ պետք է կրկնակի ստանդարտներով չշարժվի. «Նայեք Հռոմի պապին. նա հայտարարեց, նա քաջ էր, ասաց ճշմարտությունը՝ չմտածելով հետևանքների մասին։ Սա գուցե անձերի խնդիր է։ Ժխտելը Թուրքիային չի օգնում, որ առաջ շարժվեն, սա ակնհայտ է»։

Դիտվել է՝ 1988

Մեկնաբանություններ